Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

«Հանրապետություն». Ռազմական դրության պայմաններում ոչ օգտակար ենք համարում զուգահեռ և անհասկանալի սկզբունքով կառույցներ ստեղծելը

«Հանրապետություն». Ռազմական դրության պայմաններում ոչ օգտակար ենք համարում զուգահեռ և անհասկանալի սկզբունքով կառույցներ ստեղծելը
18.10.2020 | 13:39

«Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ պետության և պետականության ջատագովն է և համոզված է, որ այսօր ունենք կայացած բանակ, կառավարման հստակ պետական համակարգ, որն ունակ է որոշումներ կայացնել և պատասխանատու լինել իր որոշումների համար, ուստի ռազմական դրության պայմաններում ոչ օգտակար ենք համարում զուգահեռ և անհասկանալի սկզբունքով կառույցներ ստեղծելը, որ նաև հակասում է ՀՀ Սահմանադրությանը։


«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Դիտվել է՝ 4751

Մեկնաբանություններ